00:00:00

Թորոսյանի գրառումն ուղղված էր ԱԺ Առողջապահության հանձնաժողովին

17:50, 13 մարտ 2019

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր,  որ աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում բավականին ուշագրավ գրառում էր արել։ Թորոսյանը կարծիք էր հայտնել, որ իրենց խմբակցության որոշ պատգամավորներ  դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։ «Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է», գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում, քանի որ իրենք ոչ մի գրամ ներդրում չեն ունեցել դրա կայացման մեջ և այլն»,- մասնավորապես գրել էր Արսեն Թորոսյանը։ Նախարարի այս գրառումն ակտիվորեն քննարկվում է։ Մի շարք օգտատետեր գրառման ներքո իրենց մեկնաբանություններն են թողնում։ Մեզ հայտնի դարձավ, որ Արսեն Թորոսյանի մեղադրանքը ուղղված է հիմնականում  Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, եւ այդ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին։ Վերջինս Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի եղբայրն է։ Նշենք, որ այս հանձնաժողովում ընդգրկված է 12 պատգամավոր։ 8 պատգամավոր ներկայացնում է իշխող Իմ քայլը խմբակցությունը։ Հանձնաժողովում երկուական պատգամավորներ ունեն ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր