00:00:00

«Մի բան փակելուց առաջ մի ուրիշ բան բացեք»․ լեզվակռիվ քաղաքացու և Կենտրոնի թաղապետի միջեւ

13:11, 13 մարտ 2019

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ալ. Սպենդիարյանի անվան օեպրայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում քիչ առաջ սկսել են ապամոնտաժել շրջակա սրճարանները, դրանցից մի քանիսի գույքն արդեն իսկ հանվել է դուրս։ Տեղեկացրել էինք, որ տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։ Այնտեղ է նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Վերջինս չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։ Ինչպես հայտնում է մեր թղթակիցը թաղապետի եւ սրճարանի աշխատակիցներից մեկի միջեւ լեզվակռիվ տեղի ունեցավ։ Վերջինս թաղապետին հորդորեց «մի բան փակելուց առաջ մի ուրիշ բան բացել»։ Հավաքվածները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տարածքի սեփականատերերն ու աշխատակիցները հայտնեցին, որ մինչեւ նոյեմբեր ժամանակ էին խնդրել քաղաքային իշխանություններից, հետո ինքնակամ կազատեին, սակայն պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ «Մեր կաֆեներից է սկսվել հեղափոխությունը»,- նշում էին հավաքվածները։ Ներկաները քաղաքապետարանի աշխատակիցներին հորդորում էին ապամոնտաժել Կարապի լճի մոտակայքում գործող սրճարանները։  «Եթե էդքան դուխով եք գնացեք դրանք քանդեք»,- ասացին նրանք։ Ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։ https://www.youtube.com/watch?v=OS-EflEQcjU&feature=youtu.be Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր