00:00:00

Նոր զարգացումներ՝ Մարտի 1-ի գործով. Կհարցաքննվի նաև Ալեքսանդր Արզումանյանը. «Փաստ»

13:54, 13 մարտ 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում Մարտի 1-ի գործով: Ըստ թերթի աղբյուրի, քանի որ Մարտի 1-ի և Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ վերջին շրջանում որոշակի պասիվություն է նկատվում, իսկ հասարակական լայն հնչեղություն ունեցող իրադարձություններ չեն նկատվում, ուստի իշխանությունները որոշում են կայացրել այդ գործին «նոր լիցք» հաղորդել: Ըստ տեղեկությունների, առաջիկայում ՀՔԾ-ում «հարցաքննության» կկանչվի նաև Շվեդիայում և Դանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էր և այդ օրերին կուլիսային ամենաառանցքային «խաղացողներից» մեկը: Աղբյուրի փոխանցմամբ, այս մասին Արզումանյանը նախապես տեղեկացվել է: Արզումանյանի հարցաքննությունը թույլ կտա խուսափել ավելորդ ինտրիգներից ու տարաբնույթ շահարկումներից, քանի որ Արզումանյանի նման ֆիգուրը չէր կարող անմասն մնալ իրավապահներին բացատրություն տալուց: Հիշեցնենք, որ համացանցում ժամանակ առ ժամանակ շրջանառվում են Ալեքսանդր Արզումանյանի՝ մարտի 1-ի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, այդ թվում՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր