00:00:00

Հերթական «էքշընը»՝ ԱԺ-ում. Գլխավոր դատախազի փոփոխությա՞նն են նախապատրաստում. «Հրապարակ»

13:32, 13 մարտ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում ԱԺ-ում սպասվում է հերթական «էքշընը». օրենքով սահմանված կարգով` ՀՀ դատախազը պետք է իր տարեկան հաշվետվությունը ներկայացնի պառլամենտին։ Ե՞րբ կլինի դատախազի հաշվետվությունը՝ հարցրինք` պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանին։ «Տարեկան հաշվետվությունը դատախազը պարտավոր է ներկայացնել մինչև ապրիլի 1-ը. դեռ բավականին ժամանակ կա։ Այս պահին կարող եմ ասել, որ այն դեռ ԱԺ չի ներկայացվել»: Ի դեպ, մեր տեղեկություններով, մարտի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «կհյուրընկալվի» ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում: Պատգամավորներն ուշի-ուշով նախապատրաստվում են այդ հանդիպմանը։ «Բավականին հարցեր են կուտակվել` սկսած Քոչարյան-Մայրապետյան-Մանվել Գրիգորյան, մինչև բանակ-գեներալիտետ և «հարակից» հարցեր»,- ասացին ԱԺ-ից: Հնարավո՞ր է դա անում եք օդ բաց թողնելու, դատախազի հաղորդման սպասվող աղմուկի «հետքերը մաքրելու» համար։ «Բացարձակապես. հարցերն իսկապես կուտակվել են, դրանք պատասխաններ են պահանջում»: Իսկ հնարավո՞ր է դա նաև դատախազի փոփոխության նախապատրաստում է։ «Ո՛չ, իհարկե` ոչ»»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր