00:00:00

Դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության պետքարտուղարի հետ

19:03, 12 մարտ 2019

Մարտի 11-ին Ֆորին Օֆիսում կայացել է ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկյան հարցերով պետնախարար Ալան Դանքնի (Alan Duncan) հետ: Ողջունելով դեսպանին, պետնախարար Դանքնը շնորհավորել է Արման Կիրակոսյանին ՄԹ-ում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով նրա առաքելության իրականացման ընթացքում: Դեսպանի խնդրանքով պետնախարար Դանքնը ներկայացրել է Բրեքսիտի հետ կապված իրավիճակը և գործընթացի զարգացման հնարավոր ուղիները: Անդրադառնալով ՀՀ-ՄԹ երկկողմ հարաբերություններին` դեսպանը և պետնախարարը համակարծիք էին, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա: Նշվել է նաև, որ Բրեքսիտից հետո Հայաստանի և Միացյալ Թագավորության հարաբերությունները պետք է շարունակվեն՝ հիմնվելով երկկողմ և բազմակողմ հարթությունում կուտակած դրական ու հարուստ փորձի և ամուր իրավապայմանագրային դաշտի վրա: Զրույցի ընթացքում Արման Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող գործընթացները և կառավարության առաջնահերթությունները, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով այս համատեքստում Հայաստանում բրիտանական ներդրումների կարևորությունը: Դեսպանը ներկայացրել է նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը, ինչպես նաև՝ բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Արման Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել պետնախարարին Հայաստանում ՄԹ-ի կողմից իրականացվող ծրագրերի համար՝ շեշտելով դրանց կարևորությունը մեր երկրի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր