00:00:00

ՍՏՀԿ ԽՎ հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ադրբեջանցի գործընկերների հետ

17:40, 12 մարտ 2019

Մեր այցը Ստամբուլ կրում էր զուտ տեխնիկական բնույթ։ Այս մասին մարտի 12-ին  Ազգային ժողովում մամուլի ասուլիսում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանը։ Նա, մասնավորապես, տեղեկացրել է, որ այցի շրջանակում կողմերը մի շարք հանդիպումներ են ունեցել տարբեր պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։ «Մենք հանդիպել ենք ռուսաստանյան, հունական եւ սերբական պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպել ենք նաեւ թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։ Իհարկե, մենք նրանց հետ չենք քննարկել հարցեր, որոնք դուրս էին կանոնակարգի շրջանակներից։ Ցավոք, Վրաստանի եւ որոշ այլ երկրների պատվիրակություններ չէին կարողացել գալ, բայց կարծում եմ, որ մեզ կհաջողվի հանդիպել եւ ծանոթանալ նրանց հետ ավելի ուշ»,- ասել է պատգամավորը։ Բեղլոյանը նաեւ նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ՍՏՀԿ ԽՎ-ին բխում է երկրի շահերից, եւ հավելել է, որ «այդ կառույցը պետք է դառնա այնպիսին, ինչպիսին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն է, բայց սեւծովյան տարածաշրջանի համար»։ Հիշելով, որ 2017 թվականին կազմակերպությունում փորձում էին ընդունել որոշում առանց Հայաստանի մասնակցության, պատգամավորը հավաստիացրել է, որ ներկայիս հայկական պատվիրակության անդամները նման վարքագծին չափազանց բացասական են վերաբերվում։ «Հայաստանը կազմակերպության նույնպիսի անդամ է, ինչպես եւ մի շարք այլ երկրներ, եւ մենք ունենք նույն իրավունքները։ Օրինակ, մենք ունենք «վետոյի» իրավունք, եւ դա մեզ հնարավորություն է տալիս կանխել հակահայկական տարբեր բանաձեւերի ու համաձայնագրերի ընդունումը»,- ամփոփել է Անուշ Բեղլոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր