00:00:00

Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին

17:32, 12 մարտ 2019

ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին՝ երկրում պառլամենտարիզմի ձեւավորման 100-ամյակի կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․ «Մեծարգո պարոն Իրակլի Կոբախիձե, իմ եւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անունից սրտանց շնորհավորում եմ Վրաստանում առաջին օրենսդիր մարմնի` Հիմնադիր ժողովի ձեւավորման մեկդարյա տարեդարձի առթիվ: Հարյուր տարի առաջ մեր երկու երկրները գրեթե միաժամանակ հռչակեցին երկար սպասված անկախությունը եւ սկիզբ դրեցին պետականաշինության նոր տարեգրության: Չունենալով խորհրդարանական ավանդույթներ` ժամանակի գործիչներին հաջողվեց կազմակերպել ու անցկացնել համապետական ժողովրդավարական եւ բազմակուսակցական ընտրություններ, սկիզբ դնել օրենսդրական բեղուն գործունեության: Հատկանշական է, որ թե Հայաստանի, թե Վրաստանի` անցյալ դարասկզբին ձեւավորված խորհրդարանների կառուցվածքն ու ընդունած առաջին իսկ օրենքներն իրենց ժողովրդավարական բնույթով առաջանցիկ էին ժամանակի շատ երկրների օրենսդիր մարմինների գործունեությունից: Մեծ է եղել խորհրդարանի դերակատարությունը երկրում ինչպես օրենսդրական դաշտի, այնպես էլ պետական համակարգի կայացման, միջխորհրդարանական կապերի հաստատման ու զարգացման, միջազգային հարթակներում համագործակցության ծավալման առումով: Ձեւավորված ավանդույթները ժամանակի ընթացքում իրենց շարունակականությունն են ունեցել եւ հաջողությամբ կենսագործվում են նաեւ ներկայում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Վրաստանում պառլամենտարիզմի ձեւավորման 100-ամյակի կապակցությամբ, մաղթում արդյունավետ եւ արգասաբեր գործունեություն»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր