00:00:00

Կարեն Կարապետյանը հայաստանյան հեռուստաընկերությու՞ն է գնել

19:46, 12 մարտ 2019

Հայկական մեդիադաշտումշարունակում են վերադասավորումները: Արդեն բոլորն են հասկացել, որ սեփական լրատվամիջոց ունենալը կարող է լուրջ խթան հանդիսանալ քաղաքական նպատակները (և ոչ միայն) իրականություն դարձնելու համար: «Հ3» հեռուստաընկերությունն, օրինակ, մարտի վերջին հանդես կգա ռեբրենդավորված՝ «MoTV» անվամբ: Առևտրային գործարքն ու պայմանավորվածություններն արդեն կատարվել են: Politik.am-ի տեղեկություններով՝  «Հ3» հեռուստաընկերությունը գնել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Լուրը ճշտելու համար զրուցեցինք «MoTV»-ի լրատվական պրոդյուսեր Արտյում Հարությունյանի հետ, սակայն վերջինս ժխտեց, թե հեռուստաընկերության ֆինանսավորումը կատարում է Կարեն Կարապետյանը.«Ոչ, այդ վարկածը սխալ է»: Հարությունյանը ժխտեց նաև, թե ֆինանսավորողը ռուսական կողմից է: Հարցին, թե հրապարակային կա՞ ֆինանսավորողի կամ սեփականատիրոջ անունը, ստացանք նույն կարճ պատասխանը՝ ոչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր