00:00:00

Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը հանդիպումից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով

18:25, 12 մարտ 2019

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը մարտի 12-13-ին աշխատանքային այցով կայցելի Հայաստան։

 ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդմամբ՝ մարտի 13-ին նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր