00:00:00

«Փորձառու» Իգիթյանի և «անփորձ» Ռուբինյանի հարաբերությունները կտրուկ սրվել են. «Փաստ»

13:42, 12 մարտ 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, կտրուկ սրվել են ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի և հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանի հարաբերությունները: Ըստ մեր աղբյուրների, Իգիթյանը հենց ամենասկզբից նեղսրտած է եղել, որ իրեն՝ որպես ավելի փորձառու և հմուտ գործչի, լիարժեք չեն գնահատել և չեն վստահել հանձնաժողովի աշխատանքները կոորդինացնելու գործառույթը և կուսակցական քվոտայով այդ պաշտոնը տվել են ՔՊ-ական Ռուբինյանին: Ի դեպ, ըստ նույն տեղեկությունների, հատկապես տարբեր պատվիրակությունների հետ հանդիպումների և հանրային քննարկումների ժամանակ երկուսն էլ փորձում են քողարկել լարված հարաբերությունները, թեպետ դա դժվարությամբ է նրանց հաջողվում: Մեր զրուցակիցներից մեկը պնդում էր, որ Հ. Իգիթյանը նեղ շրջանակում այս առիթով դժգոհում է, թե ինքը ստիպված է աշխատել անփորձ Ռուբինյանի «ենթակայությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր