00:00:00

«Հրապարակ». Ինչու Յունկերը հեռացավ ասուլիսի կեսից

13:48, 08 մարտ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Կլոդ Յունկերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վերջինիս՝ ասուլիսի կեսից հեռանալու փաստը ոմանք բացասական գնահատեցին` դա համարելով արհամարհանք Փաշինյանի հանդեպ։ Ինչո՞ւ այդպես եղավ՝ հարցրինք ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին։ «Ասուլիսը բաղկացած էր 2 մասից․ առաջինը պարոն Յունկերի հետ էր, երկրորդը` պարոն Յանի․․․ ասուլիսին պետք է լիներ եվրոպական կողմից 2 պաշտոնյա, հայկական կողմից` 1, կարող էին լինել 2 տարբեր ասուլիսներ, եղավ մեկը` ժամանակն օպտիմալ օգտագործելու նպատակահարմարությունից ելնելով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր