00:00:00

Կանադահայ բարերարին Հայաստանում «քցելու» մեխանիզմը. Պողոսյանին սպառնում է 7 տարվա ազատազրկում

22:29, 07 մարտ 2019 Իրավական

Երեւանի Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվել է սփուռքահայ Արփի Մերասի և «Վելես» կազմակերպության նախագահ և Հակակոռուպցիոն բլոգի հեղինակ Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված տուժող Արփի Սուրենի Մերասի Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանի և դրանում առկա գույքի վաճառքից գոյացած օրենքի ուժով անմիջականորեն սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 57.820.000 ՀՀ դրամին համարժեք 140.000 ԱՄՆ դոլար գումարը: Բնակարանի վաճառքը տեղի է ունեցել 2014 թվականին։ 2015թ-ին Արփի Մերասը տեղեկանում է, որ առանց իր համաձայնության Մարինա Պողոսյանը վաճառել է այդ բնակարանն ու ամբողջ հասույթն իրեն է պահել: Նախորդ դատական նիստում տուժողի շահերի պաշտպան, փաստաբան Հրանտ Անանյանը ներկայացրել էր  դատական գործի նախապատմությունն ու հաստափոր քրեական գործի մանրամասները։ Այսօրվա դատական նիստում փաստաբանը շարունակեց ներկայացնել գործի մանրամասները, որից հետո առաջարկեց դատարանին Մարինա Պողոսյանին դատապարտել ազատազրկման 7 տարի ժամանակով: Բացի այդ, Մարինա Պողոսյանից հօգուտ հայցվոր Սարո Մերասի բռնագանձել 57.820.000 ՀՀ դրամ գումար որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում: Անանյանի այս հայտարարությունն առաջացրեց Մարինա Պողոսյանի վրդովմունքը, ով դատարանի դահլիճում սկսեց վիրավորանքներ հնչեցնել։ Նիստը նախագահող դատավորը կոչ արեց Պողոսյանին դրսեւորել կոռեկտություն։ Հրանտ Անանյանը պատասխանեց նաեւ դատարանի հարցերին, որից հետո դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստի օր է նշանակվել մարտի 22-ին, ժամը 11:00: Փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց, որ Մարինա Պողոսյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է եղել: «Մեր պնդումը հետևյալն է. լիազորագիրը հնարավորություն է տվել վաճառք իրականացնել, բայց դա հարաբերությունների արտաքին կողմն է, ներքին կողմն այն է, որ հանձնարարողը հանձնակատարի հետ պետք է ինտենսիվ կապի մեջ լիներ: Նա ինքնագլուխ իրավունք չուներ գործողություն կատարել, մինչդեռ ունենք իրավիճակ, երբ բնակարանը վաճառվել է և գումարը յուրացվել է», - ասաց  փաստաբանը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր