Հունվարի 9-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում հատուկ օպերացիա են իրականացրել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Այդ օպերացիայի արդյունքում քրեական ոստիկանություն են տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ հայտնի Նահապետ Գևորգյանի որդին և ևս մի քանի հոգի։
Նախաքննության շահերից ելնելով՝ կայքն այս պահին որոշ մանրամասներ չի հրապարակում։