00:00:00

Խճճված պատմություն. ՊՎԾ-ում սկանդալային բացահայտման թելերը տանում են դեպի Դոն Պիպոյի ընտանիք. «Ժողովուրդ»

13:58, 07 մարտ 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, պարզվում է, խորը արմատներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տարիներ շարունակ հեմոդիալիզի սարքավորումներ ու մաքրման հեղուկներ ՀՀ ներկրել է Նարինե Կարապետյանը, որը Էջմիածինցի քրեական հեղինակություն  Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մորաքրոջ աղջիկն է: Ըստ որոշ լուրերի՝ ՊՎԾ-ից նրան արգելել են այդ սարքավորումները ներկրել ՀՀ՝ պատճառաբանելով Դոն Պիպոյի հետ ազգակցական կապը: Թեև Կարապետյանն ասում է, որ մորաքրոջ տղան իր բիզնեսի հետ կապ չունի, սակայն չեն հավատում: Այս խառնաշփոթի մասին տեղյակ են պահում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ հանձնարարում է ԱԱԾ-ին զբաղվել գործընթացով: Այս աղմուկի մասին տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունը, և կրակի վրա յուղ լցնելու համար նախարար Արսեն Թորոսյանը իր հերթին դիմում է գրում ԱԱԾ, որ ստուգեն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեությունը: Շատ խճճված պատմությունը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր