00:00:00

Հայկ Մարությանի «ազիզյանական» ճաշակը. Ով է «Երևանտրանս»-ի նոր ղեկավարը. «Հրապարակ»

13:26, 07 մարտ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների և փակ բաժնետիրական մի քանի ընկերությունների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի արդյունքում «Երևանտրանս» ՓԲԸ տնօրենի պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Մխիթարյանը։ Սա ուշագրավ է այն առումով, որ Մխիթարյանի անվան հետ է կապվում «Բիզի» ընկերությունը, որը հայտնի է իր տաքսի սերվիսով, և որի դեմ կան տասնյակ դատական հայցեր՝ հարկային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Այսինքն, «Երևանտրանս»-ը, որը կանոնակարգելու է մայրաքաղաքի տրանսպորտի աշխատանքը, վստահվել է ոչ այնքան բարի համբավ ունեցող մեկին, և այստեղ արդեն ակնհայտ է դառնում Հայկ Մարությանի «ազիզյանական» ճաշակը։ Մենք փորձեցինք խոսել Մխիթարյանի հետ, սակայն չհաջողվեց»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր