00:00:00

Հանցավոր անգործություն. «Մաքս գրուպ»-ի և «Ֆլեշ»-ի միջոցով ավիավառելիք է վերավաճառվում. «Ժամանակ»

13:19, 07 մարտ 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կարծիքներ են հնչում, որ կոռուպցիայի, ապօրինի հարստացման դեմ պայքարը չպետք է շրջանցի նաև «Զվարթնոց» օդանավակայանը, որտեղ ևս առկա են բազմաթիվ կոռուպցիոն մեխանիզմներ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ օդանավակայանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղվել և նույնիսկ մինչև հիմա էլ զբաղվում են  օդանավակայանի համար ավիակերոսինի ձեռքբերմամբ և այն ՀՀ-ում գործող որոշ խոշոր բենզին ներկրող ընկերություններին վերավաճառելով, որոնք էլ ավիակերոսինը խառնելով  բենզինի հետ՝ վաճառել են սպառողներին: Ամբողջ գաղտնիքն այն է, որ կերոսինի մաքսազերծումը չի կատարվում ակցիզային հարկի կիրառմամբ, այդ իսկ պատճառով անհամեմատ էժան է բենզինի մաքսազերծման գնից: Մեզ հասած տեղեկություններով՝ նման եղանակով ավիավառելիքը ՀՀ-ում վերավաճառվել է «Մաքս գրուպ» և «Ֆլեշ» ընկերությունների միջոցով, այսինքն՝ այն կազմակերպությունների, որոնք անմիջական կապ ունեն Սերժ Սարգսյանի և նրա փեսայի հետ: Ի դեպ, մեզ հայտնի է դարձել նաև, որ նույն «Մաքս գրուպը» նույնպես ներմուծել է ավիակերոսին՝ օդանավակայանին վերավաճառելու նպատակով: Եվ այստեղ հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է հնարավոր նման գործընթացներ ՀՀ-ի ամենակարևորյն օբյեկտներից մեկում առանց նախկին և ներկա պաշտոնյաների իմացության և հնարավոր հանցավոր անգործության»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր