00:00:00

Կարևոր օրենսդրական նախաձեռնություն՝ «Լուսավոր Հայաստանի» կողմից. «Ժամանակ»

13:51, 06 մարտ 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքում: ԼՀԿ-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, ում առողջական վիճակը վատթարացել է «զինվորական ծառայության ընթացքում և պատճառով»: Սա շատ կարևոր փոփոխություն է, որովհետև շատ դեպքերում զինծառայողները զրկվում են փոխհատուցումից միայն այն պատճառաբանությամբ, որ առողջական վիճակի վատթարացումը կապ չունի մարտական գործողությունների հետ, մինչդեռ զինվորի ծառայությունը միայն մարտական գործողությունները չեն»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր