00:00:00

Խառնաշփոթ. Ինչպես են Արցախում վերաբերվում Սամվել Բաբայանի անձին. «Փաստ»

13:21, 06 մարտ 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում, ինչպես հայտնի է, ուժերի վերադասավորման ու դիրքավորման գործընթացներ են սկսվել 2020թ. ընտրություններին ընդառաջ: «Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար, Սամվել Բաբայանի՝ ԱՀ նախագահի պաշտոնում առաջադրման ցանկությունը որոշակի խառնաշփոթ է ստեղծել Արցախի ընդդիմադիր ուժերի դաշտում, քանի որ Բաբայանի անձի հանդեպ վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ: Օրինակ, Հադրութի շրջանում տարբեր պաշտոններ զբաղեցրած Վահան Բադասյանը նույնիսկ հայտարարել է, որ Բաբայանին ընդդիմություն չի համարում՝ ակնարկելով իշխանության հետ որոշակի հարաբերությունների միտումների մասին: Իր հարցազրույցներում նա վերջերս հիշեցրել է, որ ժամանակին իրենք 7-8 տարի պայքարել են «Սամվել Բաբայանի դիկտատուրայի դեմ»: Թերթի տեղեկություններով, «Սասնա ծռեր» կուսակցության որոշ համախոհներ ևս իրենց հերթին, դեռևս ոչ պաշտոնապես, տարբեր զրույցներում էական վերապահումներ են արտահայտում 90-ականներին Սամվել Բաբայանի վարքի ու գործունեության առումով: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ վերջերս Սամվել Բաբայանն ինքն էլ էր հայտարարել, որ չի շփվում Ժիրայր Սեֆիլյանի հետ, որովհետև Արցախի հարցում մոտեցումների հակասություն ունեն: Արցախի մեր աղբյուրները նշում են, որ առաջիկայում հայտարարություններ կանեն նաև այլ գործիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր