00:00:00

Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի հանդիպումը

17:45, 05 մարտ 2019

Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Բրյուսել է մեկնել երեկ: ՀՀ վարչապետի պաշտոնում սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Բրյուսել: Առաջին այցը կայացել է 2018թ. հուլիսին: Նա հանդիպել է Եվրամիության կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ ունեցել մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ:  Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր