00:00:00

Տարոն Մարգարյանը դասախոսներ է վարձել. Նրա որդին այժմ ստիպված է սովորել. «Իրատես»

13:54, 05 մարտ 2019 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Նոր իշխանությունները որոշել են նախկին պաշտոնյաների զավակներին «լավություն անել»` առանց սովորելու գնահատականներ չբաշխել։ Մասնավորապես մի ուշագրավ դրվագ մեզ հայտնի դարձավ։ Մինչ այդ հիշեցնենք, որ ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Նրա համար հատուկ «պայմաններ» էին ստեղծվել, որ ոչինչ չխանգարի քաղաքապետի` գիտության թեկնածու դառնալուն: Սակայն գնաց ՀՀԿ-ն, ու հիմա ՀՊՏՀ-ում շատ բան է փոխվել, ոչ մի միջնորդություն, շատերը դուրս են մնում, չեն կարողանում քննությունները հանձնել: Ավելին, նույնիսկ Տարոն Մարգարյանի որդին ստիպված է սովորել, որ քննություն հանձնի: Մեր տեղեկություններով, դասախոսներին հրահանգել են ոչ մի դեպքում չնշանակել նախկին քաղաքապետի որդուն, եթե պատրաստ չէ: Ստիպված Տարոն Մարգարյանը դասախոսներ է վարձել, որ որդուն պատրաստեն քննությունների: Ի դեպ, Մարգարյանի որդին միակը չէ, որ ստիպված է սովորել, որպեսզի բուհից դուրս չմնա»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր