00:00:00

«Հայրեր ու որդիներ». «Պաշտոնների շքերթ»՝ Ռաֆիկ Մաշադյանի մտերիմ ընկերոջ համար. «Ժամանակ»

13:45, 05 մարտ 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ՊԵԿ-ում կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք համակարգում աշխատում են ընտանյոք հանդերձ, ազգով-տակով, բազմիցս անդրադարձել ենք։ Բայց որ հայր ու որդի նույն պաշտոնը զբաղեցնեն, հազվադեպ է լինում։ Օրերս Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար  Արմեն Օհանյանը նշանակվել է Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ և պաշտոնով հավասարվել որդուն` Սինոդ Օհանյանին, որը Արաբկիրի հարկայինի պետի տեղակալն է։ Արմեն Օհանյանի հաջողության գաղտնիքն այն է, որ նրա հովանավորը, ըստ մամուլի հրապարակումների, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է, ում շնորհիվ Օհանյանը 2 տարի չհաճախելով աշխատանքի և ստանալով աշխատավարձ՝ սպասում էր հերթական բարձրացմանը։ Օհանյանին աշխատանքի չհաճախելու համար աշխատանքից ազատել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, սակայն Ռաֆիկ Մաշադյանի՝ առաջին տեղակալ նշանակվելուց հետո Օհանյանի մոտ սկսվեց «պաշտոնների շքերթ»։ Արմեն Օհանյանը Ռաֆիկ Մաշադյանի ամենամոտ ընկերներից մեկն է»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր