00:00:00

«Ուտեչկաներ» են եղել. Ինչ է շշնջացել Լիլիթ Մակունցը Օսիպյանի ականջին. «Հրապարակ»

13:29, 05 մարտ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ սկսվել է նրա հայտարարությամբ, որ լինելու է շատ անկեղծ, պատասխանելու է բոլոր հարցերին։ Այդ պահին նրան է մոտեցել ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը, ինչ-որ բան շշնջացել։ «Տպավորություն էր, որ Մակունցը զգուշացնում էր ոստիկանապետին, որ «ուտեչկաներ» են լինում մեր մոտից, և շատ անկեղծ պետք չէ լինել»,- ասաց երիտիմքայլականը: Ընդ որում, դա առաջին դեպքը չէ, երբ Մակունցը նման զգուշացում է անում․ օրինակ, տրանսպորտի և կապի նախարարին ևս զգուշացրել է «ուտեչկայի» մասին: Զգուշացրել է, որ փետրվարի 31-ից էլ չխոսի՞: «Ի դեպ, Հակոբ Արշակյանի մասին կարծես սխալ պատկերացում կա, առկա նախարարներից նրա պատասխաններն ամենակոմպետենտն ու սպառիչ էին»,- ասաց պատգամավորը: Իսկ ճի՞շտ է, որ շատ «հուզված» եք եղել Սուրեն Պապիկյանի պատասխաններից ու քիչ է մնացել վերջում ծափ տաք։ «Ծափ չենք տվել, սակայն փոխըմբռնումը մեծ էր Պապիկյանի ու ֆրակցիայի միջև։ Նա շատ մանրակրկիտ ներկայացրեց ոլորտի խնդիրները և դրանց լուծումները․ ադեկվատ մարդ է»,- պատմեց մեր աղբյուրը: Ի դեպ, Օսիպյանին ուղղված հարցերից ամենահետաքրքիրը եղել է «սորոսականներից»։ Հարցրել են` Դուք երբեմն խախտում եք անմեղության կանխավարկածը, ձեր հաղորդումների ժամանակ պաթետիկ ձայնով են խոսում, երաժշտություն կա,  հայտարարում եք` կոռուպցիա չկա ձեր համակարգում, բայց կա։ «Ոչ, չկա»,- արձագանքել է  Օսիպյանը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր