00:00:00

Ովքեր են մասնակցել Ռիժի Լյովի որդու հարսանիքին. Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալու. «Հրապարակ»

13:11, 05 մարտ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ` մասնակցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի որդու հարսանիքին, մի քանի օր էլ որոշել է անցկացնել մոր` տիկին Նորայի մոտ: Հարսանիքը կայացել է Ստեփանակերտի «Արարատ գոհար» ռեստորանում, մասնակցել է մոտ 400 մարդ, Երևանից մեծ թվով հյուրեր են եղել։ Մեզ ասացին, որ ներկա է եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ իր տեղակալներով, նախկին Պնախարար Վիգեն Սարգսյանը և այլք։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում Հայաստան է ժամանելու իրեն հայերի մեծ բարեկամ համարող  հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը։ Նա հարցազրույց է անցկացնելու Սերժ Սարգսյանի հետ, որը, մեր աղբյուրների վկայությամբ, ռուսական 2-րդ հեռուստաալիքով կցուցադրվի ապրիլի 23-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, որը նոր իշխողները ցանկանում են «Քաղաքացու օր» ճանաչել և դարձնել ոչ աշխատանքային»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր