00:00:00

Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ նոր սերնդին. «Էս նկարները պինդ պահեք, եթե հիմա էլ չգցեք Ֆեյսբուք, մի օր հաստատ պետք են գալու». «Հրապարակ»

13:57, 02 մարտ 2019 Մամուլ

Հրապարակ» թերթը գրում է. ««Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը Սերժ Սարգսյանը երկար է մնացել, շփվել է ՀՀԿ նոր սերնդի հետ: Բացի դիպլոմները հանձնելուց, հանդես է եկել կարճ դասախոսությամբ` գլոբալ քաղաքականության համատեքստում Հայաստանի իրավիճակի մասին, տվել քաղաքագիտական գնահատականներ։ Հին ավանդույթով` հատ-հատ նկարվել է բոլորի հետ. դպրոցն այս տարի ուներ մոտ 100 շրջանավարտ, վերջում էլ կատակել-ակնարկել է. «Էս նկարները պինդ պահեք, եթե հիմա էլ չգցեք Ֆեյսբուք, մի օր հաստատ պետք են գալու»»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր