00:00:00

Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով որոշ ավտոճանապարհներ փակ են

22:33, 01 մարտ 2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սիսիան-Գորիս, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը  սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են:
Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ և Սևանից դեպի Գավառ տանող ճանապարհահատվածներում գետնաբուք է:
Ապարանի ավտոճանապարհներին, Դիլիջան-Վանաձոր, Սևան-Դիլիջան ճանապարհահատվածներում, Տիգրանաշենի և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր