00:00:00

ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

20:56, 01 մարտ 2019

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 1-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
նախարար Մնացականյանը շնորհավորել է Լին Թրեյսիին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա հայ-ամերիկյան բազմոլորտ հարաբերությունների հետագա զարգացման գործում։ Կողմերն անդրադարձ են կատարել հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպան Թրեյսիին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը` այդ համատեքստում կարևորելով միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը: Նախարար Մնացականյանը և դեսպան Թրեյսին մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նորանշանակ դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր