00:00:00

ԱԺ նախագահը վստահ է Մարտի 1-ի գործի բացահայտման հարցում

20:34, 01 մարտ 2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահ է, որ իրավապահ մարմինները կկարողանան բացահայտել Մարտի 1-ի գործը: Այս մասին Միրզոյանն ասաց մարտի 1-ին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում: «Մարտի 1-ի բացահայտումը արդեն իրավապահ համակարգի ու դատական իշխանության տիրույթում է: Ես վստահ եմ, որ կկարողանան բացահայտել, համենայն դեպս, ոչ միայն քաղաքական խոչընդոտներ այլևս չկան, այլև, ճիշտ հակառակը, քաղաքական ամենաբարձր ամբիոններից հնչեցվում է հասարակական պահանջը` բացահայտել Մարտի 1-ի գործը»,- ասաց Միրզոյանը: Խորհրդարանի խոսնակը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած երթը գալիս է ապացուցելու, որ հանրությունն այլևս Մարտի 1 չի ցանկանում: «Մենք պետք է ամեն տարի հիշենք մարտի 1-ը, 10 զոհերին, հարյուրավոր վիրավորներին, և ամեն ինչ անենք, որ հստակ բացառենք մեր երկրում հասարակական ու քաղաքական բռնաճնշումների մեթոդը: Երթը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ մենք որպես հանրույթ միակամ ենք, որ երբեք այլևս նման բան տեղի չունենա»,- նշեց ԱԺ նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր