00:00:00

Բաքուն ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ին բողոքելու է Վանեցյանի խոսքերի համար

20:23, 01 մարտ 2019

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի այն խոսքերը, որ հայկական կողմը նախատեսում է բնակեցնել Արցախի ազատագրված տարածքները ու դրանով վերջ դնել հողերը հանձնելու մասին խոսակցություններին, դժգոհություն են առաջացրել Ադրբեջանի իշխանությունների մոտ։ Երկրի ԱԳՆ-ից հայտարարել են, որ այս հարցով դիմելու են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ տեղեր։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վճռականորեն դատապարտի Հայաստանի ղեկավարության այսպիսի հայտարարությունները։ Բաքվում այս հայտարարությունը որակում են որպես հակամարտության կարգավորման խափանմանն ուղղված քայլ։ Հարկ է նշել, սակայն, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը խափանվում է ոչ թե այսպիսի հայտարարություններով, այլ, օրինակ, Բաքվի ռազմատենչ հայտարարություններով, ինչպես նաև ադրբեջանական կողմի անպատասխանատու գործելաոճով, երբ նրանք խուսափում են պայմանավորվածությունները կատարելուց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր