00:00:00

Մոսկվայում կկայանա «Լազարյան ակումբ»-ի երկրորդ համաժողովը

19:21, 01 մարտ 2019

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենա «Լազարյան ակումբ»-ի երկրորդ համաժողովը: Համաժողովը կկայանա մարտի 5-6-ը և կկրի «Էկոնոմիկա, ներդրում, ինտեգրացիա. Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները» անվանումը: Մոսկովյան երկրորդ համաժողովի շրջանակներում տեղի կունենա միջազգային գիտական-գործնական սեմինար «Ռուսաստանը և Հայաստանը. Տնտեսական փոխգործակցությունը նոր աշխարհաքաղաքական իրողություններում» թեմայով: Զեկույցի պատրաստմանը ներգրավված են առաջատար տնտեսագետներ, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի գործարար մարդիկ, պատկան նախարարությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, առաջատար ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք բիզնեսով են զբաղվում Հայաստանում: Համաժողովի երկրորդ օրը ակումբի անդամները կներկայացնեն Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցության տարբեր ոլորտների վերաբերյալ իրենց առաջարկները և նախագծերը, իսկ «Ազատ հարթակ»-ի շրջանակում խոսքի իրավունք կտրվի բոլոր ցանկացողներին: «Լազարյան ակումբ»-ի երկրորդ համաժողովին մասնակցելու համար հրավիրվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարներն ու մշտական համաժողովների նախագահները, ռուս խորհրդարանականներ, գիտնականներ և բիզնեսմեններ: Համաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տոհանյանը, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը: Համաժողովին կմասնակցի նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր