00:00:00

Ուշագրավ դրվագներ ՇՊՀ ռեկտորի պաշտոնի թեկնածու «գործուղված» Լուսինե Ֆլջյանից

17:14, 01 մարտ 2019

Վաղը կանցկացվի Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը: Չնայած վերջին շրջանում ամբողջ մեդիա դաշտը ողողված է ԵՊՀ ռեկտորի շուրջ ծավալվող իրադարձություններով, սակայն մեր ուշադրությունից չվրիպեց նաև այս իրադարձությունը, մասնավորապես, ԵՊԼՀ նախկին պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանի թեկնածությունն այս ընտրություններում: Այն, որ ՀՀԿ իշխանությունը մինչև արյան վերջին կաթիլ որոշել է պայքարել կրթական հաստատություններում ազդեցության պահպանման համար`գաղտնիք չէ: Գուցե հենց այդ պատճառով են նրանք որպես ՇՊՀ ռեկտորի պաշտոնի թեկնածու «գործուղել» Լուսինե Ֆլջյանը, ով հայտնի է Կարեն Ավագյանի եղբոր` քրեական գործով անցնող Արթուր Ավագյանի հանդեպ անթաքույց համակրանքով, իսկ 2018թ մայիսի սկզբին, երբ ժողովուրդը պայքարում էր ժողովրդավար երկրում ապրելու ու խաբված չլինելու համար, այս տիկինը ժողովրդական շարժումը ճնշելու հույսերով իր ֆեյսբուքյան էջում փորձում էր Կրթության և գիտության նախարար «նշանակել» ԿԳ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանին: Բայց ՀՀԿ հետ սերտ առնչություններն ու նրանց դեսպանը լինելը այս տիկնոջ գլխավոր մեղքերը չեն: Կան հստակ ապացույցներ, որ նրա պաշտպանած ատենախոսությունը պարզ գրագողություն է: Եվ հարց է առաջանում, ինչպե՞ս է այս որակներով մարդը հավակնում դառնալ բուհ-ի ռեկտոր: Ինչպե՞ս, երևի ՀՀԿ ռեսուրսներով ու մեթոդներով, որոնք այդ կուսակցության ներկայացուցիչները չեն հասցրել մոռանալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր