00:00:00

Մարտի 1-ի 10-ը զոհերը

16:56, 01 մարտ 2019 Ֆոտոշարք

2008 թվականի մարտի 1-2-ին Երևանի կենտրոնում սպանվել է 10 մարդ՝ 2 ոստիկաններ և 8 քաղաքացիական անձինք։ Մարտի 1-ի զոհերն են․ Գոռ Քլոյանը մահացել է մարտի 1-ին բեկորային վնասվածքներից։ Նրա մարմնից հանել են մետաղի կտորներ։ Պաշտոնական վարկածի համաձայն, մահվան պատճառը «Չերյոմուխա» պայթուցիկի հասցված վնասվածքներն են։ gorqloyan1 Դավիթ Պետրոսյանը մահացել է կրծքավանդակի թիկունքից հասցված հրազենային վնասվածքից։ davit-petrosyan1 Տիգրան Աբգարյանը ծառայել է ոստիկանական հատուկ զորքերում։ Վիրավորվել է 2008 թվականի մարտի 1-ին, 41 օր կոմայի մեջ է եղել և մահացել է ապրիլի 10-ին: tigran-abgaryan1 Տիգրան Խաչատրյանը մահացել է մարտի 1-ին, գանգուղեղային բաց-կույր վնասվածքից։ Գանգի խոռոչից հանվել է օտար մարմին` մետաղի կտոր։ Մահվան պատճառ է դարձել «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցը։ tigrankhachatryan1 Արմեն Ֆարմանյանը մահացել է գանգուղեղային բաց-կույր վնասվածքից, գանգից հանվել է օտար մարմին։ Պաշտոնական վարկածով՝ մահվան պատճառն է«Չերյոմուխա» տեսակի պայթուցիկը։ farmanyan1 Հովհաննես Հովհաննիսյանը մահացել է հրազենային վնասվածքից Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի կամրջի վերին մասում։ hovhannisyan1 Համլետ Թադևոսյան՝ ոստիկանության զորքերի կապիտան։ Հրազենային բազմաբեկորային վնավածքների` նռնակի պայթյունի հետևանքով վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ի երեկոյան` 21:18-ին, կլինիկական մահ է տարել մարտի 2-ին` 3:30: Հետմահու ստացել է մայորի կոչում։ hamlettadevosyan Գրիգոր Գեւորգյանը մահացել է ժ.21.30-ին Լեո-Պարոնյան խաչմերուկի վրա` դիպուկահարի կրակոցից։ grigorgevrogyan1 Սամվել Հարությունյանը մահացու վիրավորվել է Մաշտոցի գետնանցումի վրա` «ԱԿՍ» տեսակի ավտոմատի կրակոցից։ samvel-harutyunyan1 Զաքար Հովհաննիսյանը զոհվել է ժ.01.30-ին Մարտի 2-ին Մաշտոցի շուկայի դիմաց` «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից: zaqarhovhannisyan11

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր