00:00:00

ԼՀԿ անդամները հարգանքի տուրք մատուցեցին «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին

11:46, 01 մարտ 2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և համանուն խմբակցության անդամները Երևանի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մասնակցեց «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությանը: Դրանից հետո նրանք քայլերթով ուղևորվեցին դեպի Մյասնիկյանի արձանին հարող խորհրդանշական վայր՝ հարգանքի տուրք մատուցելու 11 տարի առաջ զոհված 10 անմեղ քաղաքացիների հիշատակին։ ԼՀԿ անդամները երթով հասան Մյասնիկյանի արձանի մոտ և ծաղիկներ խոնարհեցին ու հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին Մյասնիկյանի արձանին հարող վայրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր