00:00:00

Աղբահանության վճարները հուլիսի 1-ից բարձրանալու են նաև բնակչության համար. «Ժամանակ»

13:47, 01 մարտ 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանում գործող սննդի և սպասարկման ոլորտի բազմաթիվ օբյեկտների սեփականատերեր շոկի մեջ են՝ հունվարի աղբահանության գումարների վճարման անդորրագրերը տեսնելով: Նրանցից մեկը մեզ հայտնեց, որ անցած տարվա դեկտեմբերի համեմատ՝ աղբահանության գումարն աճել է 3 անգամ: Երբ հարցրել է, թե որն է պատճառը, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ անցած տարվա վերջին ավագանին հարկերն ու տուրքերը ավելացնելու որոշում է կայացրել:
Խոսքը, հավանաբար, դեկտեմբերի 27-ի հայտնի նիստի մասին է, որտեղ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, ի թիվս այլ հարկերի և տուրքերի, բարձրացրեց նաև աղբահանության համար գանձվող վճարը: Այդ որոշմանը դեմ քվեարկեցին «Լույս» դաշինքի և ԲՀԿ ներկայացուցիչները:
Մեր տեղեկություններով՝ հուլիսի 1-ից բարձրացվելու է նաև աղբահանության համար բնակչությունից գանձվող գումարի չափը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր