00:00:00

«Նեմեցի» խոսնակը՝ Հանրայինի նախագա՞հ. «Փաստ»

13:37, 01 մարտ 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 4-ին լրանում է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը: Դրանից երկու օր անց կհայտարարվի խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար մրցույթ: Այս պաշտոնի հավակնորդների պակաս, կարծես, չկա: «Փաստի» հավաստի տեղեկություններով, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացնելու նաև Արայիկ Մանուկյանը: Մեր աղբյուրի պնդմամբ, նա նույնիսկ եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Թե ինչ պատասխան է ստացել, ճշտել չկարողացանք, սակայն Մանուկյանը ասել է, որ անպայման առաջադրվելու է: Ի դեպ, հավելենք, որ ժամանակին եղել է «Լրաբերի» տնօրենը, տասը տարուց ավելի, Ռուբեն Հայրապետյանի օրոք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարը, ապա և՝ Հայրապետյանի խորհրդականը հասարակայնության հետ կապերի գծով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր