00:00:00

ԵՊՀ ռեկտորի դեմ քրեական գործի դրվագներից մեկով անցնում է «Իմ քայլի» պատգամավորը. «Հրապարակ»

13:54, 28 փետրվար 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվելու է ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը։ Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված, որի դրվագներից մեկով արտասահմանում գտնվող դասախոսներն աշխատավարձ են ստացել բուհից։ «Սակայն այստեղ մի նուրբ հանգամանք կա. տարիներ առաջ տեղի է ունեցել նմանատիպ մի դեպք, երբ արդեն նախկին ԿԳ փոխնախարար, ներկայումս «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը մեկ կիսամյակ բացակայել է երկրից, ու մեկ ուրիշը, ստորագրելով իր փոխարեն, աշխատավարձ է ստացել»,- պատմեցին բուհի աշխատակիցները։ Երեկ ողջ օրը Հովհաննես Հովհաննիսյանն իր երկու համարով էլ չպատասխանեց մեր զանգերին, որ ճշտեինք՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր