00:00:00

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ ՀՀԿ գրասենյակում. Հայկ Ալումյանը ցանկացել է Սերժ Սարգսյանի՞ն հանդիպել. «Հրապարակ»

13:09, 28 փետրվար 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին տեսել էին Հանրապետական կուսակցության՝ Մելիք Ադամյանում գտնվող գրասենյակ մտնելիս։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ էր անում նա ՀՀԿ-ում՝ գուցե գնացել էր Սերժ Սարգսյանի՞ն հանդիպելու, ինչ-որ հարց քննարկելու կամ գործի ընթացքի մասին տեղեկացնելու։ Նա մի փոքր մտածելուց հետո ասաց․ «Չէ։ Ի՞նչ գործ ունեմ ես Սերժ Սարգսյանի հետ։ Չի հանդիպել, եթե նա ուզեր ինձ որևէ բան փոխանցել, հազար ճանապարհ ուներ դա անելու համար․․․ Ես ՀՀԿ-ում եղել եմ մի առիթով, բայց ոչ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու նպատակով։ Հնարավոր է ինձ մտնելուց կամ դուրս գալուց ինչ-որ մեկը տեսել է և հեռուն գնացող հետևություններ է արել»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր