00:00:00

Սերժ Սարգսյանի զրույցը վարչության պետի հետ՝ Վիգեն Սարգսյանի ներկայությամբ. ՊՆ չարաշահումների հետքերով. «Ժողովուրդ»

13:37, 27 փետրվար 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018 թվականի հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում 2014-2017թթ.-ի ընթացքում գնումների և բնակաշինության ոլորտներում չարաշահումներ են բացահայտվել, ու այդ գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս չարաշահումների մասին ժամանակին տեղյակ է եղել նաև Սերժ Սարգսյանը, որը ՊՆ այցերից մեկի ժամանակ, երբ խոսք է գնացել այս թեմայով, ՊՆ-ում նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ներկայությամբ զրուցել է Աշոտ Գրիգորյանի հետ: Վերջինս էլ արդարացել է, թե ինքը կապ չունի, այլ ամբողջը տեղակալն է արել: Միայն թե նկատենք` այս կապակցությամբ քրեական գործ հարուցելու մասին հաղորդագրություն եղավ 2018թ. հունիսին: Ու թեև 8 ամիս է՝ քննություն է ընթանում, սակայն մինչ օրս չկա որևէ տեղեկատվություն, թե ինչ փուլում է այն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր