00:00:00

Արմեն Սարգսյանի գեոքաղաքական «տուրերը» կառավարությանը դուր չեն գալիս. «Հրապարակ»

13:49, 26 փետրվար 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ` Արմեն Սարգսյանը և իր թիմը Մյունխեն` անվտանգության համաժողովին, մեկնել են «պերեսադկայով»` Մոսկվա, ապա Մյունխեն թռիչքով` էկոնոմ դասով: Թիվ մեկ բորտը, որից կարող է օգտվել նաև Արմեն Սարգսյանը, «անսարք» է եղել։ «Շասսին պետք է փոխվեր»,- ասաց կառավարության աղբյուրը։ Սակայն կա նաև հարցի երկրորդ կողմը՝ կառավարությունում բավականին ծանր են տանում Արմեն Սարգսյանի  գեոքաղաքական «տուրնեները», մանավանդ՝ մյունխենյան, որի շրջանակներում պետք է տեղի ունենար նաև էներգետիկայի հարցերով Եվրատլանտյան նախաձեռնության փակ նիստը, որին մասնակցում են բավականին հայտնի անձինք, և որը մինչ այս ղեկավարում էր Արմեն Սարգսյանը։ Սակայն ոմանք ցավոտ են տարել նաև Ջո Բայդենի հետ Սարգսյանի հանդիպումը, որն աղմուկ հանեց ամերիկյան մամուլում։ Բայդենը համարվում է ամենաբարձր ռեյտինգ ունեցող դեմոկրատ թեկնածուն, և Արմեն Սարգսյանը, հիշեցնենք, նրան հարցրել էր` դնելո՞ւ է նախկին փոխնախագահն իր թեկնածությունն ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրություններում: Ինչ էր պատասխանել Բայդենը, ոչ ոք չիմացավ՝ նա շատ ցածրաձայն էր պատասխանել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր