00:00:00

Իրավիճակը կտրուկ փոխվել է. Մանրամասներ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսումից. «Հրապարակ»

13:37, 26 փետրվար 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Սերժ Սարգսյանի հետ Սեյրան Օհանյանի առերեսման հարցաքննությունից։ Այն վերաբերում է ոչ թե Մարտի 1-ի գործին, այլ ռելսերի վաճառքի պատմությանը։ Ինչպես հայտնի է, Մեղրիի հատվածում երկաթգծերի անօրինական վաճառքի հետ կապված քրեական գործ կա հարուցված, որի կապակցությամբ էլ Սեյրան Օհանյանը նախապես ցուցմունք է տված եղել, որ դա կատարվել է Սերժ Սարգսյանի հրահանգով։ Սակայն առերեսման ժամանակ իրավիճակը կտրուկ փոխվել է՝ Սեյրան Օհանյանը, կարելի է ասել, անհարմար է զգացել աչքերը բարձրացնել և ուղիղ նայել իր նախկին նախագահի աչքերին։ Իսկ երբ քննիչը հարցադրում է արել, թե ինչպես և ում հրահանգով են վաճառվել ռելսերը, հրաժարվել է նախորդ ասածներից։ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ ճիշտ է՝ իր կողմից ուղիղ հրահանգ չի եղել, բայց իր իմացությամբ են վաճառվել դրանք՝ բանակի կարիքների համար, իսկ ավելի կոնկրետ՝ զենք գնելու»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր