00:00:00

«Էյֆորիայի ալիքը անցել է». Սփյուռքահայերն իրենց կապիտալը հետ են տանում. «Ժամանակ»

13:26, 26 փետրվար 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ սփյուռքյան մեր աղբյուրների՝ բազմաթիվ սփյուռքահայեր, ովքեր գումարներ էին փոխանցել հայաստանյան բանկեր և մտադիր էին իրենց սեփական գործը հիմնել Հայաստանում, մտքափոխվել են ու կրկին իրենց գումարները հետ են տանում հայաստանյան բանկերից: «Էյֆորիայի ալիքը անցել է, և մարդիկ համոզվել են, որ Հայաստանում տնտեսական վիճակը լավանալու փոխարեն, օրեցօր վատանում է, իսկ այդ պայմաններում որևէ մեկը իր գումարները վտանգի չի ենթարկի: Ֆորմալ առիթը սփյուռքի նախարարությունը փակելն էր, բայց դժգոհության պատճառները ավելի խորքային են, առաջին հերթին տնտեսական գործունեություն ծավալելու ազատության բացակայությունը և անկախ դատարանների բացակայությունը»,- ասում է մեր զրուցակիցը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր