00:00:00

Ստամբուլում հայկական եկեղեցիներից ևս մեկի պատերին ռասիստական գրություններ են հայտնվել

17:55, 25 փետրվար 2019 Աշխարհ

Պոլսո Հայոց պատրիարքությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ահազանգել է Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին ու դռան վրա արված գրությունների մասին, որոնք պարունակում են ատելության խոսք և ռասիստական բնույթի են: Հայոց պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ հիշյալ գրություններն անգլերեն և արաբերեն են։ Թաղային խորհրդի անդամները, փետրվարի 23-ին ուշ երեկոյան նկատելով այդ գրությունները, անմիջապես տեղյակ են պահել Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանին։ Տեսագրությունը և նկարները ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժին։ Հիշեցնենք, որ վերջերս նմանատիպ մեկ այլ դեպք էր պատահել Ստամբուլի Բաքըրքոյ շրջանի Ծնունդ Ս. Աստվածածնի եկեղեցու հետ։ Եկեղեցու պատերն ամբողջովին պատվել էին գրաֆիտիներով և գրություններով։ Ermenihaber.am-ի թղթակցի բարձրացրած ահազանգի արդյունքում եկեղեցու պատերը իսկույն մաքրվել էին։ Դժվար է ասել, թե որքան երկար դեռ կմնային այդ գրությունները եկեղեցու պատերին, եթե հարցը նման հնչեղություն չստանար և չլուսաբանվեր։ Լիահույս ենք, որ հիմա արդեն նմանատիպ դեպքերում Պոլսո Հայոց պատրարքությունն ավելի աչալուրջ և հետևողական կլինի։ ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր