00:00:00

Աշխարհի լավագույն 3 լողափերը, ուր կարելի է գնալ այս ամռանը

01:12, 14 ապրիլ 2018 Ժամանց

TripAdvisor ծառայությունը կազմել է աշխարհի լողափերի թոփը: Այն ղեկավարում է  Գրեյս-Բեյը, որը գտնվում է Թերքս և Քայքոս կղզիների վրա, որոնք Մեծ Բրիտանիայի՝ Բահամյան կղզիներից ոչ հեռու ընկած կղզային տարածքների մի մասն են: Լողափը տեղ է գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում և նշանավոր է երկար ափագծով, մանր սպիտակ ավազով, թափանցիկ ջրով և ամբողջ տարվա ընթացքում մատուցվող զբոսաշրջային ծառայություններով: Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցնում է Baia do Sancho-ն՝ Ֆեռնանդու դի Նորոնիա (Բրազիլիա) արշիպելագում: Դրանք հրաբխային ծագում ունեցող շուրջ 20 կղզիներ են, ընդ որում՝ մարդկանցով բնակեցված է միայն մեկը՝ ամենամեծը: Ափամերձ տարածքը գրավում է կետազգիներով, դելֆիններով և ծովային կրիաներով, ահա թե ինչու 2001 թվականից արշիպելագը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակի մեջ: Առաջատարների եռյակը եզրափակում է Վարադերո լողափը, որը գտնվում է 20 կիլոմետր Ատլանտյան օվկիանոս խորացող Իկակոս թերակղզում (Կուբա): Լողափը ձգվում է նեղ շերտով՝ ամենալայն մասում ընդարձակվելով մինչև 1 կիլոմետր: 1992 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մտցվել է աշխարհի ամենամաքուր լողափերի ցուցակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր