00:00:00

Քոչարյանի գործով դատական վերջին նիստերը բաց կանցկացվեն. «Փաստ»

14:02, 23 փետրվար 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Մինչև մարտի 1–ն ընկած ժամանակահատվածը իշխանությունները չեն պատրաստվում շատ խոսել Ռոբերտ Քոչարյանի դատական պրոցեսից: Այդ մասին, ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, իր մոտեցումները մարտի 1-ի երթի ժամանակ կներկայացնի Նիկոլ Փաշինյանը: Մեր աղբյուրների պնդմամբ, արդեն կա քաղաքական որոշում, որ Քոչարյանի գործով դատական վերջին նիստերը անցկացվեն բաց՝ հասանելի հանրությանը, որպեսզի խուսափեն ավելորդ ինտրիգներից: Թերթը նաև պարզել է, որ իշխանությունները որոշել են նման քայլով ցույց տալ եվրոպական դատական ատյաններին և այլ միջազգային կառույցներին իրենց «ժողովրդավար» և «սահմանադրական» վերաբերմունքը մարդու հիմնարար իրավունքների և արժեքների հանդեպ: Ի դեպ, տեղեկություններ կան, ըստ որի, Քոչարյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ, և տեսակետ կա, որ բողոքն, ըստ ամենայնի, կբավարարվի»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր