00:00:00

Զախարովան ծաղրել է Պուտինի ուղերձին ՆԱՏՕ-ի արձագանքը

18:53, 21 փետրվար 2019 Աշխարհ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Facebook- ի իր էջում մեկնաբանել է ՆԱՏՕ-ի մամուլի և լրատվության ղեկավար Պիրս Կազալեթի հայտարարությունը՝ կապված Դաշնային ժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձի հետ։ Զախարովան «արևմտյան գործընկերներին» կոչ է արել «չնյարդայնանալ»: Նրա խոսքերով, Արևմուտքը բազմիցս հայտարարել է, որ նոր ռուսական զենքը վտանգ չի ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրների համար և դրանք անվանել էին «մուլտֆիլմեր»: «Ինչու միանգամից այդպես անհանգստանալ։ Ուղիղ մեկ տարի առաջ արևմտյան գործընկերները հայտարարում էին, որ չպետք է վախենալ զենքերի վերջին տեսակներով «ռուսական մուլտֆիլմերից», որ այդ ամենը Կրեմլի բլեֆն է» - գրել է Զախարովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանի գործողությունները միայն պատասխանն են դաշինքի գործողություններին, մասնավորապես, ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, ու հավելել, որ Մոսկվան չի պատրաստվում համակերպվել «գործընկերների ագրեսիվ գործողությունների» հետ: Հիշեցնենք, որ նախօրեին Պիրս Կազալետն ասել էր, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ուղղված սպառնալիքներն «անընդունելի» են ու ՆԱՏՕ-ն չի ցանկանում սպառազինությունների նոր մրցավազք: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն բազմիցս խնդրել է Ռուսաստանին ոչնչացնել միջին հեռահարության հրթիռներ: Կազալետը նաև ավելացրել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստացել է Եվրոպական երկրներում չտեղակայել միջուկային զենքի նոր տեսակներ: Հիշեցնենք, որ Պուտինը երեկ հայտարարեց, որ Եվրոպայում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման դեպքում Ռուսաստանը հայելային ու ասիմետրիկ պատասխան կտա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր