00:00:00

«Ժառանգությունը» իր 12-րդ համագումարը կհրավիրի մարտի 31-ին. կընտրվի վարչության նոր կազմ

15:28, 20 փետրվար 2019

Փետրվարի 19-ի իր նիստում «Ժառանգության» վարչությունը որոշում է ընդունել կուսակցության հերթական համագումարն անցկացնել մարտի 31-ին, Երեւանում: «Ժառանգություն» կուսակցության հիմնադրման օրվանից՝ 2002 թվականից, լինելով թվով 12-րդը, համագումարը կհամախմբի Հայաստանի բոլոր ծայրերից ժամանած պատվիրակներին ու հյուրերին՝ քննարկելու հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները: Կուսակցության գործուն անդամների ներկայիս հավաքում, որը բաց է քաղաքական, հասարակական բոլոր շահագրգիռ ուժերի ու հանրության համար, կլսվեն հրատապ զեկույցներ տեղի ունեցող վերջին զարգացումների մասին, կընտրվի վարչության նոր կազմ եւ կհրապարակվի երկրի արդի իրավիճակից բխող՝ «Ժառանգության» բանաձեւը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր