00:00:00

«Սերժ Սարգսյանն իր ընտանիքից պիտի սկսի, իր եղբայրը, փեսան...». Մակեյան

16:43, 16 մարտ 2018

«Կուլակաթափության մասին է խոսում Սերժ Սարգսյանը, իր ընտանիքից դա պիտի սկսի, իր եղբայրը, փեսան...Իրենք ցոփ ու շվայտ առանց լուրջ մտահոգության իշխում են՝ առանց հասկանալու, որ այսօրվա հարափոփոխ աշխարհը որևէ երաշխիք չի կանգնի որևէ մեկիին: Մենք պարտավոր ենք ազգը չթողնել ինքնահոսի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամ Պետրոս Մակեյանը: Ըստ նրա՝ իրենք զենքով չեն հարց լուծելու, և սխալ են հայտարարությունները, թե իրենք շարունակում են «Սասնա ծռերի» նույն գործողությունները: «Ժառանգություն» կուսակցության ու ճակատի անդամ Սուսաննա Մուրադյանն էլ նկատեց, որ ՀՀԿ-ականներին 700 հազար մարդ է «ընտրել», սակայն եթե Սերժ Սարգսյանի մի տեղից մյուսն է գնում, բոլոր ճանապարհները փակվում են, շենքերի տանիքներին սնայպերներ են հայտնվում: «Ձեզ 700 հազար մարդ է «ընտրել», ո՞ւմից եք փախչում, ո՞ւմից եք վախենում»: Ճակատի համակարգող խմբի անդամ Պետրոս Մակեյանն էլ հավելեց, որ երկու տասնյակից ավել քաղաքական ուժերի հետ բանակցություն է գնում՝ կանխել Սերժ Սարգսյանի ու ռեժիմի հավերժացումը: «Սերժը չեղավ, Կարենը եղավ Կարապետյան, շատ բան չի փոխվելու»,-նշեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր