00:00:00

Անփոխարինելության սինդրոմով տառապողները (տեսանյութ)

16:33, 16 մարտ 2018

2014թ․ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր նախաձեռնում սահմանադրական փոփոխությունների գործընթացը, հայտարարել էր․ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար․․․ Եթե (նոր սահմանադրության – խմբ․)վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր Սերժ Սարգսյանը: 2014 թվականից 4 տարի անց Սերժ Սարգսյանը չի բացառում, որ հավակնելու է Հայաստանի վարչապետի պաշտոնին: Ապրիլին ՀՀ Ազգային Ժողովն ընտրելու է նոր վարչապետի, ով փաստացի լինելու է երկրի ղեկավարը: ՀՀԿ-ն չի բացառում, որ հենց Սերժ Սարգսյանն է լինելու նոր վարչապետը: ՀՀԿ տարբեր տրամաչափի չինովնիկներ վերջին շրջանում տարբեր հարցազրույցներում պնդում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինել է, եւ որ միակն է, ով իրավունք ունի հավակնելու երկրի վարչապետի պաշտոնին: Սերժ Սարգսյանի թիմիակիցներին չի մտահոգում այն հանգամանքը, որ իրենք առնվազն խայտառակվում են նման հայտարարություններով: Իրականում Սարգսյանից իջեցվել է հրահանգ հնարավոր ու անհնարին արտահայտություններով գովերգել իրեն: Irakanum.am-ը ներկայացնում է Սերժ Սարգսյանի` 2014 թվականին արված հայտարարությունից եւ որոշ  ՀՀԿ-ականների՝ վերջին շրջանում արված հայտարարություններից մեկ հատված: Անկհայտ է, որ ՀՀԿ-ականները սեփական շահից ու վախից ելնելով են փափագում, որ Սերժ Սարգսյանը դառնա երկրի վարչապետ: https://www.youtube.com/watch?v=rXtYdV9OPvo&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր