00:00:00

Իրանը պատերազմով է սպառնում Իսրայելին

22:52, 17 փետրվար 2019 Աշխարհ

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում հայտարարել է, որ Իսրայելի հետ պատերազմ սկսելու վտանգը շատ մեծ է: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները մեծացնում են այդպիսի իրադարձությունների զարգացման հավանականությունը: «Հստակ է, որոշ մարդիկ պատերազմ են փնտրում… Իսրայել»,- ասել է Զարիֆը: Դիվանագետն ընդգծել է, որ ռիսկը մեծ է, և այն կարող է միայն աճել, եթե ԱՄՆ-ը և Իսրայելը շարունակեն «աչք փակել» միջազգային իրավունքի լրջագույն խախտումների վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր