ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծես թե նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետեւում Ռուսաստանն է կանգնած, հաղորդում է Reuters-ը:
«Կարծես թե, դրա հետեւում ռուսներն են կանգնած», - Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը: Նա ասել է, որ միջադեպը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ՝ իրավիճակը «շատ տխուր» անվանելով, որը ԱՄՆ-ն «շատ լուրջ» է ընկալում:
Հիշեցնենք, որ նախկինում էլ Լոնդոնն էր չեղարկել հարաբերությունները ՌԴ-ի հետ: