00:00:00

Փաշինյանի պայքարը ինձ հայտնի չէ, չգիտեմ՝ ինչի համար է պայքարում. Զ. Փոստանջյան

00:58, 16 մարտ 2018

«Փաշինյանի պայքարը ինձ հայտնի չէ, չգիտեմ՝ ինչի համար է պայքարում, հետեւաբար չեմ կարող կարծիք հայտնել։ Մենք մերժում ենք 25–ամյա բռնակալությունը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն՝ ի պատասխան հարցին, թե կմիանան Նիկոլ Փաշինյանի պայքարին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու ծրագրի դեմ է ընդվզում, նա ասաց. «Սերժ Սարգսյանի վարչապետ լինել–չլինելը չի լուծելու խնդիրը։ Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, մենք որեւէ խնդիր չենք լուծելու։ Մինչեւ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ մինչ դա Լեւոն Տեր–Պետրոսյանն էր։ Այսինքն՝ տվյալ պարագայում անունները կարող են փոխվել, բայց այլ բան չի փոխվում։ Հետեւաբար անձանց անուն ազգանունների խնդիրը չէ, խնդիրը համակարգային է, եւ պետք է լուծենք այս խնդիրը։ Արդեն ասացի՝ կարեւորն այն է,  որ համախմբվենք ազգով, այլ ոչ թե քաղաքական միավորները պետք է իրար միանան, մենք խնդիր ունենք գաղափարի շուրջ միավորվելու, իսկ գաղափարը Սերժ Սարգսյանի վարչապետ լինել– չլինելը չէ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր